Ամենայն ուշադրությամբ նայում և լսում էի Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ։
Զգացվում էր, որ ՔՊ֊ական իշխանության մի ողջ զինանոց էր աշխատել, որպեսզի Պետրոս Ղազարյանի բերանով խայտառակվի Նարեկ Կարապետյանը և «Մեր ձևով» շարժումը։
Սակայն, ի զարմանս ինձ և ի հիացումս Նարեկ Կարապետյանի, բանախոսն աչքի ընկավ գիտելիքների խորը իմացությամբ, քաղաքական հավասարակշռությամբ, բազմատեղյակությամբ և հասարակական քաղաքական իրավիճակը գերազանց գնահատելու ունակությամբ ։ Նա ոչ մի դեպքում սադրանքի չենթարկվեց. հարցերին պատասխանում էր հանդարտ, առանց ձայնը բարձրացնելու, խելացի, տրամաբանորեն և նյութի գերազանց իմացությամբ։
Նարեկը գիտակցորեն խուսափում էր քաղաքական էժանագին շահարկումներից, իշխանությունների հետ ավելորդ հակադրումից` տուրք տալով Հայաստանում ոչ թե շարունակական ատելությանը, այլ ազգային համերաշխությունը գեներացնելու միտումին։
Ես պարզապես հիացած եմ Նարեկ Կարապետյան քաղաքական գործչի բարձր պատրաստվածության մակարդակով։
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ